Վարակաբանություն
«Կանգնեցրե′ք տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան
1882թ. մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման մասին: Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր, մարտի 24-ին ամբողջ աշխարհում նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը:
ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թթ. ազգային ծրագրի» շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Տարեցտարի նվազող հիվանդացության ցուցանիշը 2012-ին կազմել է 37.1, իսկ մահացության ցուցանիշը ` 2 (100.000 բնակչի հաշվարկով): Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը մոտ 3.3 անգամ ավելի բարձր է, քան կանանցը: 2012 թ. այն կազմել է 58.2, իսկ կանանց շրջանում՝ 17.8 : 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ դեղորայքակայուն տուբերկուլոզով 275 հիվանդ գտնվում է բուժման մեջ: Պետության, ինչպես նաև տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ֆինանսավորման շնորհիվ ներկայումս Հանրապետությունում առկա են տուբերկուլոզի ախտորոշման և բուժման համար պահանջովող բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներն ու դեղերը: Այս մասին մարտի 22-ին Առողջապահության ազգային ինտիտուտում ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ասուլիսին ասացին բանախոսներ, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը և Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը:
Օրվա թեմային հարող մի քանի հարցեր փորձեցինք ճշտել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանից:
– Թեմայի հրատապությունն այսօր, եթե համեմատական զուգահեռ անցկացնենք նախորդ տարիների հետ: Կա՞ խնդրի լուծման առաջընթաց. եթե այո, ինչո՞ւմ:
– Վերջին տարիներին տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները նվազման միտում ունեն, և սկսած 2006թ. այդ թիվը մի քանի անգամ նվազել է: Այսօր 100.000 բնակչի հաշվով 37 հիվանդ ունենք: 2012թ. Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի 1125 դեպք, նախորդ տարվա համեմատ այն 120-ով նվազել է: Նույնը մահացության վերաբերյալ` 100.000 բնակչության հաշվով երկու մահվան ելք է եղել: Մահացությունների թվի մեջ դեր ունեն մեր այն հայրենակիցները, ովքեր վերադառնում են արտերկրից արդեն վարակված և հիվանդության բարդ փուլում, ինչն արդեն անարդյունավետ է դարձնում բուժումը: Այո, առաջընթաց միանշանակ կա, և դա ակնհայտ է:
– Դեղորայքակայուն ձևերի դեմ պայքարի այսօրվա մոտեցումն ինչպիսի՞ն է:
– 2010թ. Առողջապահության նախարարությունն իրականացնում է դեղորայքակայուն հիվանդների բուժման ծրագիր, և սկսած 2010 թ. մինչ այսօր արձանագրվել է 600 դեպք, որոնցից բուժման մեջ են 270-ը: Փաստացի 4 տարվա ընթացքում հիվանդների մեծամասնությունը բուժվել է, իսկ նրանցից 20-ի մոտ հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով:
Ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան
|
– Ի՞նչ խոստումնալից հեռանկարներ կան:
– Իհարկե, խոստումնալից է, որ մենք այսօր ունենք 77% բուժման ելք։ Համեմատական կարգով ասեմ, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2015 թ. թիրախ է նշանակել 85% բուժման ելքերը: Կարծում եմ` մենք կհասնենք այս ցուցանիշին և նույնիսկ կանցնենք:
– 2013թ. կարգախոսն է «Կանգնեցրե′ք տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». այս կարգախոսի ներքո ի՞նչ գործունեություն և միջոցառումներ են ակնկալվում:
– Դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրված կարգախոսն է, որը կոչ է անում արագ կանգնեցնել տուբերկուլոզը, քանի դեռ վտանգված չէ մարդու կյանքը: Այս կարգախոսի ներքո «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում զգալի աշխատանքներ ենք իրականացնում հիվանդների վաղ հայտնաբերման, ախտորոշման և անհապաղ բուժման համար: Մենք այսօր ունենք բավականաչափ դեղորայք, չունենք անհրաժեշտ դեղորայքի սպասող հիվանդների ցուցակ, բավարար են ախտորոշման ժամանակակից մեթոդները։ Սերտ է կապը առաջնային օղակի հետ, որպեսզի ավելի վաղ շրջանում հայտնաբերվի տուբերկուլոզը:
– Հայաստանում ինչպիսի՞ ծրագրեր են գործում կամ նախատեսվում:
– Գործում է 2007թ.-2015թթ. համար նախատեսված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, և այսօր արդեն աշխատում ենք մեկնարկելու նոր ծրագիր 2015-ից:
– Պետության ստանձնած պարտավորությունները որքանո՞վ են կոմպենսացնում հիվանդների բուժման գործընթացը:
– Հայաստանում տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման ամբողջ ընթացքը հիվանդի համար լիովին անվճար է և իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Բոլոր ծախսերը հոգում է պետությունը` Առողջապահության նախարարության պետական բյուջեից զգալի մաս հատկացնելով տուբերկուլոզի ստացիոնար և ամբուլատոր բուժմանը: Ունենք հիմնական դոնոր` Գլոբալ հիմնադրամը, որի ծրագրերի շրջանակներում ձեռք են բերվում 1-ին և 2-րդ շարքի հակատուբերկուլոզային դեղորայք:
Կարդացեք նաև
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն